Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Նոյեմբեր

ԱՀ Նախագահն ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական գիտաժողովի մասնակիցներին

ԱՀ Նախագահն ընդունել է հայոց պետականության թեմայով երիտասարդական 
գիտաժողովի մասնակիցներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովի մի խումբ մասնակիցների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը գոհունակությամբ նշել է, որ գիտաժողովի անցկացումն Արցախում դարձել է ավանդական եւ իր ներդրումն ունի հայոց պետականության ու նրա արցախյան հատվածի պատմության եւ արդի զարգացումների ուսումնասիրման գործում:

Հանդիպմանն արծարծվել են նաեւ արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ