Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը սեպտեմբերի 16-ին Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին. Պեսկով

Պուտինը սեպտեմբերի 16-ին Անկարայում կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 16-ին կայցելի Անկարա, որտեղ կմասնակցի Սիրիային նվիրված եռակողմ գագաթնաժողովին, ինչպես նաեւ հանդիպումներ կանցկացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դուք գիտեք, որ սեպտեմբերի 16-ին պլանավորված Է Սիրիայի շուրջ Աստանայի գործընթացի եւ սիրիական կարգավորման օժանդակման երաշխավորների եռակողմ հանդիպումը,-ասել Է նա:-Այդ հանդիպում կլինի Անկարայում, նախագահը կուղեւորվի այնտեղ»: Պեսկովը նաեւ հայտնել Է, որ անցկացվելու են մի շարք երկկողմ հանդիպումներ:

Սիրիայի շուրջ ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի առաջին գագաթնաժողովը տեղի Է ունեցել 2017 թվականի նոյեմբերին Սոչիում: Ամփոփելով դրա արդյունքները՝ պետությունների ղեկավարները հայտարարել են, որ Սիրիայի տարածքում ապաԷսկալացան գոտիների ստեղծումը չպետք Է խախտի երկրի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ կոչ են արել Սիրիայի կառավարությանն ու ընդդիմադիր ուժերին՝ մասնակցել Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսին (գաղափարը հնչեցվել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2017 թվականի հոկտեմբերին «Վալդայ» համաժողովում): Այնուհետեւ երեք երկրների նախագահների՝ սիրիական խնդրի կարգավորմանը նվիրված բանակցություններ են անցկացվել Անկարայում (2018 թվականի ապրիլին), Թեհրանում (2018 թվականի սեպտեմբերին) եւ Սոչիում (2019 թվականի փետրվարին), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]