Սիրիայում պատերազմն իրոք ավարտվել Է. Լավրով
ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Սիրիայում պատերազմն ավարտված Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա պատմել Է «Տրուդ» թերթին տված հարցազրույցում:
«Սիրիայում պատերազմն իրոք ավարտվել Է: Երկիրն աստիճանաբար վերադառնում Է բնականոն խաղաղ կյանքի»,- ասել Է Լավրովը, նշելով, որ լարվածության առանձին օջախներ են պահպանվում Սիրիայի իշխանությունների վերահսկողության տակ չգտնվող տարածքներում: Մասնավորապես, խոսքը վերաբերում Է Իդլիբին եւ Եփրատ գետի արեւելյան ափին:
Նախարարն ընդգծել Է, որ Ռուսաաստանը հանդես Է գալիս Սիրիայի տարածքային ամբողջականության վերականգնման օգտին: Պատերազմի հետեւանքների հաղթահարումը կապահովի անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արեւելքում, հավելել Է նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում