1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան վտանգ է ո՛չ միայն տարածաշրջանի համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Թուրքիան  վտանգ է  ո՛չ միայն 
տարածաշրջանի համար

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Այն փաստը, որ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային գերտերության կարգավիճակի ու նաեւ համաշխարհային ռազմա-քաղաքական ու ֆինանսա-տնտեսական հարցեր լուծելու հավակնություններ կունենա, այլեւս ակնհայտ է: Իհարկե այս ձգտումները նոր չեն, իսկ հայերիս համար վաղուց են պարզ, սակայն նորովի առաջ քաշված օսմանական եւ համաթուրանական (մեծթուրանական) էրդողանյան նկրտումները զայրացրել են անգամ Թուրքիայի դաշնակից ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին: Թուրքիայի նախագահ Էրդողանը ակնհայտորեն հայտարարում է, թե Սիրիայի քրդերի դեմ պայքարում կկիրառի ռազմական ուժ, չնայած դրան դեմ են արտահայտվել ե՛ւ Վաշինգտոնն ու Բրյուսելը, ե՛ւ Մոսկվան ու Պեկինը: Սա վտանգավոր է ոչ միայն բուն տարածաշրջանային համապատկերում դիտարկելիս, այլեւ զուտ մեր պետության ու ժողովրդի խաղաղ գոյատեւման տեսանկյունից: Եթե Անկարան հաջողի իր սիրիական քաղաքականության մեջ, չկասեցվի թուրքական ռազմա-քաղաքական ախորժակը, ապա առանց կասկածելու կարելի է կռահել, որ նման ծավալապաշտական քաղաքականություն հաջորդաբար կիրականացվի նաեւ Իրաքի, ապա Հայաստանի, Վրաստանի ու Կիպրոսի նկատմամբ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]