Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Սանասարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունը մերժել է  ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում, է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Դավիթ Սանասարյանը:

«ԱԱԾ քննիչը մերժեց իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու փաստաբաններիս հիմնավոր ու փաստարկված միջնորդությունը»,- գրել է Սանասարյանը:

Սեպտեմբերի 5-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը (ում լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) քրեական գործի նյութերն ուսումնասիրելուց հետո պաշտպանների հետ որոշել է իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացնել՝ հղում անելով քրեական գործում արդեն առկա ողջ նյութերին:

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]