Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 52 դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության` 10-ական, մարմնական վնասվածք հասցնելու՝ 7, յուրացման կամ վատնման՝ 4, ծեծի՝ 3, պետական-հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու սպանության սպառնալիքի՝ 2-ական, բնակարանային գողության, գույքի դիտավորությամբ վնասման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի ծառահատման, որսագողության, ավտոմեքենայի նույնականացման համարը կեղծելու և պետական սահմանն ապօրինի հատելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է՝ 3-ը:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի և բնակարանային գողությունների՝ 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 12-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]