Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Սեպտեմբեր

Գյումրիում բացվեց «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» Լուսանկարչական ցուցադրությունը

Գյումրիում բացվեց «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» Լուսանկարչական 
ցուցադրությունը

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամը, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Արևելյան գործընկերության Կիևի գրասենյակի համագործակցությամբ, սեպտեմբերի 12-ին Գյումրիում ներկայացրեց «Մարդիկ. Վայրեր. Գործընթացներ» լուսանկարչական ցուցադրությունը, որը միավորում է Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի լուսանկարիչներին:

«Աշխատանքներն արտացոլում են սոցիալական անհավասարության, քաղաքացիական ազատության սահմանափակումների, ոչ լիարժեք ժողովրդավարական գործընթացների, կոռուպցիայի բարձր մակարդակի և թերզարգացած տնտեսության հրահրած վախերն ու խնդիրները, ինչպես նաև հասարակ մարդկանց ցանկություններն ու երազանքները։ Կյանքի տարբեր պատմություններ, փորձառություններ և նպատակներ ունեցող մարդկանց ստեղծած լուսանկարչական յոթ նախագծեր, որոնք նաև խորությամբ զգում են իրենց երկրներում կատարվող սոցիալական փոփոխություններն ու ապրումակցում իրենց հերոսներին»,-«Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համակարգող Լիանա Բադալյանը։

Ցուցադրությունից հետո տեղի ունեցավ քննարկում «Գյումրին թռիչքի նախաշեմի՞ն» թեմայով։ Քննարկման նպատակն էր վեր հանել քաղաքի զարգացումը նախանշող դրական ազդակների կայունությունը և ներառականություն:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ