Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում մկրտվելու են Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:

Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:

Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]