1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

Գեղարքունիքի մարզի 3 համայնքներում գրանցվել է համայնքի ղեկավարի 10 թեկնածու

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ: Սեպտեմբերի 29-ին Գեղարքունիքի մարզի թիվ Վանեվան, Գեղարքունիք եւ Լճափ համայնքներում նշանակված համայնքի ղեկավարի ընտրություններում  քվեարկվելու համար գրանցվել է 11 թեկնածու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 19 եւ 21 տարածքային ընտրական հանձնաժողովներից, Լճափում գրանցվել է համայնքի ղեկավարի 5, Վանեվանում՝ 3, Գեղարքունիքում՝ 2 թեկնածու: Գրանցված բոլոր թեկնածուներն անկուսակցականներ են, ովքեր առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընդ որում, նրանցից  չորսը ոչ մի տեղ չեն աշխատում:

Լճափում որպես թեկնածուներ  են գրանցվել համայնքի գործող ղեկավար Հայկ Սիմոնյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Նիկոլա Սահակյանը, Լճափի միջնակարգ դպրոցի պահակ Վալտեր Գեւորգյանը, աշխատանքային հասցեներ չունեցող Արթուր Շահբազյանը եւ Արմեն Հովսեփյանը: Վանեվանում որպես համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել ԱՁ տնօրեն Էմին Սարգսյանը,  «Հայփոստ» ձեռնարկության  Ծովակի մասնաճյուղի ավագ օպերատոր Իգոր Հարությունյանը, եւ աշխատանքային հասցե չունեցող Ատոմ Մկրտչյանը: Այստեղ առաջադրված չորրորդ թեկնածուն՝ Արծրուն Գրիգորյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Գեղարքունիքում որպես համայնքի ղեկավարի թեկնածու են առաջադրվել Գեղարքունիքի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արայիկ Աբրահամյանը եւ աշխատանքային հասցե չունեցող Մեհրաբիկ Հարությունյանը:Համայնքի գործող ղեկավար Կարապետ Ասատրյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]