1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Օպերլիազորն իր մեքենայով հետապնդել է գողերի մեքենան. նրանք ոտքով են փախել, հետո՝ ձերբակալվել

Օպերլիազորն իր մեքենայով հետապնդել է գողերի մեքենան. նրանք ոտքով են փախել, 
հետո՝ ձերբակալվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը իր մեքենայով հետապնդել բնակարանային գողերին, որոնք ստիպված լքել են իրենց ավտոմեքենան և այդտեղ գտնվող գողոնը և ոտքով դիմել փախուստի։ Հետագայում երկու բնակարանային գողերը ձերբակալվել են։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

«Օրերս ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներից մեկը օպերատիվ տեղեկություններ էր ստացել, որ Շիրակամուտ գյուղի տներից մեկում գողեր կան։ Նա տեղեկությունը փոխանցել էր բաժին, որտեղից օպերատիվ խումբը շտապել էր Շիրակամուտ։ Այս ընթացքում քրեական հետախույզը տեսել էր, որ այդ անձինք բնակարանից հափշտակած իրերը տեղավորել են իրենց մեքենայում  և հեռանում են։ Օպերլիազորն անձական մեքենայով սկսել էր հետապնդումը։ Տուն մտած անձինք որոշ տարածություն անցնելուց հետո, հասկանալով, որ մեքենայով չեն կարող խուսափել հետապնդումից, այն գողոնով հանդերձ թողել էին ճանապարհին ու փախուստը շարունակել ոտքով։ Մեքենան տեղափոխվեց ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ քրեական գործ հարուցվեց։ Հետագա միջոցառումներով պարզվեց մեքենայի և՛ վարորդի, և՛ ուղևորի ինքնությունը։ Շուտով նրանցից մեկը՝ 29-ամյա երիտասարդը, հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Մյուսի՝ նույնպես 29-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նա սեպտեմբերի 11-ին ներկայացավ դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվեց։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]