Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Դատարանը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:00-ին:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը: Դատախազ Գևորգ Բաղդասարյանն, անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը  վերացնելուն, նշել է, որ Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Նա դատարանին խնդրել է մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

 

 

 

 

 




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ