Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Սամվել Մարտիրոսյանը հայտարարել է կիբերհարձակումներից պաշտպանող նոր թիմի ձևավորման մասին


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիբերանվտանգության մասնագետները միավորվել են մեկ գաղափարի շուրջ և կիբերհարձակումներից պաշտպանելու նպատակով իրենց օգնությունն են առաջարկել քաղաքացիական հասարակությանը, լրագրողներին, փորձագիտական դաշտին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ու հավելել, որ CiviCERT-AM թիմով որոշել են Հայաստանի կիբերանվտանգության ոլորտում նոր փուլ բացել։

Թիմի անդամները դիմել են լրագրողներին, լրատվամիջոցներին, իրավապաշտպաններին, բնապահպաններին, քաղաքացիական ակտիվիստներին ու ընդգծել, որ եթե ենթարկվել են  որևէ կիբեր հարձակման,  կարող են կապ հաստատել իրենց հետ:

Կիբերանվտանգության մասնագետները շեշտել են, որ կարող են օգնել, եթե կոտրել են մեյլը, արգելափակել են «Ֆեյսբուք»-ը կամ «Ինստագրամ»-ը, գողացել են հաշիվը, կայքը ենթարկել են հարձակման:

Նրանք օգնություն են առաջարկել նաև այն դեպքում, երբ ամենապատասխանատու պահին կայքը չի բացվում: «Եթե կասկածում եք, որ DDoS կամ հաքերային հարձակում է, ձեր սոցցանցային հաշիվը զանգվածային հարձակման է ենթարկվել և արգելափակվել է, ձեր էլեկտրոնային հասցեն կոտրել են և այլն, ապա կարող եք դիմել մեզ»,-նշված է գրառման մեջ:

CiviCERT-AM թիմի անդամներն են տեղեկատվական անվտանգության մասնագետներ Սամվել Մարտիրոսյանը, Վարդան Արզումանյանը, Անդրանիկ Վարդանյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ