Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է Ավիացիոն միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է Ավիացիոն միջազգային բյուրոյի ստեղծման համաձայնագիրը վավերացնելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը քննարկում է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ կառավարության նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության միջազգային բյուրոյի ստեղծման նպատակն է՝ ապահովելու ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության անցկացումը ավիացիոն իշխանություններից անկախ, մասնագիտացված մարմնի կողմից՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կողմից սահմանված չափանիշների: Հաշվի առնելով ՀՀ-ում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննություն անցկացնելու համար ռեսուրսների բացակայությունը, նպատակահարմար է նշված գործառույթի իրականացումը փոխանցել ստեղծվելիք մարմնի կատարմանը»,- ասաց փոխնախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]