Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր Է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

Գիտնականներն առաջին անգամ ջուր են հայտնաբերել, հնարավոր Է՝ բնակելի մոլորակի մթնոլորտում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գիտնականներն առաջին անգամ ջրի գոլորշու նշաններ են հայտնաբերել K2-18b արտամոլորակի մթնոլորտում, որը գտնվում Է իր աստղի այսպես կոչված բնակելի գոտում: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հայտնագործությունը կատարվել Է Hubble ուղեծրային աստղադիտարանի միջոցով: Օգտագործելով այդ աստղադիտակի տվյալները՝ գիտնականները վերլուծել են մոլորակի մթնոլորտի կազմը սպեկտրային անալիզի մեթոդով: Եթե աստղագետների ներկայիս եզրակացությունները հաստատվեն հետագա հետազոտություններով, K2-18b-ն կդառնա առաջին եւ գիտությանը հայտնի միակ մոլորակն Արեգակնային համակարգի սահմաններից դուրս, որի մթնոլորտում ջրի գոլորշի կա, իսկ մեկեւույթին հնարավոր Է հեղուկ վիճակում ջրի գոյությունը:
K2-18b-ն վերագրվում Է Գերերկրների դասին, եւ դրա զանգվածը ութ անգամ մեծ Է, քան մեր մոլորակինը, իսկ շառավիղը մեծ Է մոտավորապես երկու անգամ: Այն գտնվում Է մեզանից 110 լուսային տարվա հեռավորության վրա եւ պտտվում Է կարմիր թզուկի շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]