Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քննարկվել է թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագիրը

Քննարկվել է թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Տիգրան Գաբրիելյանն ու Արման Հովնանյանն ընդունել են հոլանդական Holland Trade Support և VDL Agrotech ընկերությունների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման նպատակն էր քննարկել թռչնաբուծության ոլորտում հայ-հոլանդական համատեղ ծրագրի իրականացման հնարավորությունը: Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը և հիմնական ներդրող Ռազմիկ Բլիկյանը:

Նախատեսվող ծրագրի հիմնական նպատակներն են ավելացնել Հայաստնում բրոյլերային արտադրանքի տարեկան ծավալները և ներդրվող ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել միջազգային չափանիշներին համապատասխանող կենսաբանական անվտանգության բարձր մակարդակ:

Առաջին փուլով նախատեսվում է ստեղծել գենետիկական կենտրոն և ինկուբատորային կայան, ներմուծված բրոյլերային տոհմային ճտերի շնորհիվ ձևավորել բրոյլերային տեսակի հավերի սեփական մայրական կազմ, ինչը թույլ կտա ավելացնել տեղական բրոյլերային թռչնամսի արտադրության ծավալները և նվազեցնել թռչնամսի ներկրումը հանրապետություն:

Ներկայացնելով ծրագրի իրականացման ընթացքն ու ակնկալվող արդյունքերը`հոլանդացի գործարարներն ընդգծել են, որ ծրագիրն էապես կնպաստի տեղական արտադրանքի մրցունակության բարձրացմանը և թռչնամսի ներմուծումը տեղական արտադրությամբ փոխարինմանը:

Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաև դասընթացների կազմակերպում և խորհրդատվության տրամադրում:

Նախագիծն ավելի իրատեսական հիմքի վրա դնելու նպատակով առաջիկայում կկազմվի գործարար ծրագիր, որը կներկայացվի շահագրգիռ մարմիններին:

Փոխնախարարներ Տիգրան Գաբրիելյանը և Արման Հովնանյանը պատրաստակամություն են հայտնել աջակցել ծրագրի հաջող իրականացմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]