Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Պաշտպանները ներկայացրել են Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդությունները


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ:

«Ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում», - նշեց Արամ Վարդևանյանը:

Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան:

Սեպտեմբերի 7-ին Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել:

Top of Form





Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ