Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. դատախազ

Քոչարյանին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից. 
դատախազ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական դատարանի որոշման ուժով պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող դատական նիստի ժամանակ շեշտեց Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանն՝ անդրադառնալով պաշտպանական կողմի միջնորդությանը, որը վերաբերվում է Սահմանադրական դատարանի որոշման ուժով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելուն և ընտրված խափանման միջոցը  վերացնելուն:

Դատախազը խնդրեց դատարանից մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Ըստ Սահմանադրական դատարանի` հետևանքները կարող են տեսականորեն առաջանալ այն դեպքում, երբ սովորական դատավարական ընթացակարգի պայմաններում կարձանագրվի, որ պաշտոնաթող նախագահը մեղադրվում է այնպիսի գործողությունների և արարքի մեջ, որի հետ կապված  նա օժտված է գործառութային անձեռնմխելիությամբ: Այսինքն` այն դեպքում, երբ դա կապված է նրա կարգավիճակի հետ: Տվյալ  դեպքում բոլոր իրավիճակներում, ի վերջո , դատարանները արձանագրել են, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող գործողությունները չեն բխում նրա կարգավիճակից»,- ընդգծեց Բաղդասարյանը:

Դատախազի խոսքով`  այդ հանգամանքն իրենց իրավասության սահմաններում գնահատել են նաև դատարանները:

«Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության նախնական և պարտադիր պահանջին, որում նաև խոսվում է Սահմանադրական դատարանի որոշման մեջ: Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա անձեռնմխելիությանը ու նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես նախագահի կարգավիճակից բխող: Հետևաբար` ՍԴ-ի որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքերը չկան: Խնդրում ենք մերժել պաշտպանական կողմի միջնորդությունը»,- եզրափակեց Բաղդասարյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]