Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գդանսկի նավահանգստային ամբարձիչներին երկրորդ օրն Է, ինչ նստած են Greenpeace-ի ակտիվիստները

Գդանսկի նավահանգստային ամբարձիչներին երկրորդ օրն Է, ինչ նստած են Greenpeace-ի ակտիվիստները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Greenpeace-ի բնապահպանական ակտիվիստները երկրորդ օրն Է, ինչ նստած են Գդանսկի նավահանգստային ամբարձիչների վրա՝ արգելափակելով ներմուծված ածխի բեռնաթափումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է կազմակերպության Լեհաստանի բաժանմունքը:

«Տասն ակտիվիստներ գիշերն անցկացրել են Գդանսկի նավահանգստի ածխամբարի ամբարձիչների վրա, ուր նրանք բարձրացել են սեպտեմբերի 11-ի առավոտյան»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Պարզաբանվում Է, որ Greenpeace-ի ակտիվիստները Լեհաստանի կառավարությանը կոչ են անում ընդունելու մինչեւ 2030 թվականն ածխի օգտագործումից հրաժարվելու պլան: Մի քանի օր առաջ Greenpeace-ի ակտիվիստներն իրենց նավով փակել Էին Մոզամբիկից ածխով բեռնված նավի անցումը բեռնաթափման վայր, 20 մարդ ձերբակալվել Էր: Նրանցից երկուսին, այդ թվում՝ նավապետին՝ Իսպաիայի քաղաքացուն, դատախազությունը պատրաստվում Է մեղադրանքներ առաջադրել: Ածուխը վառելիք Է Լեհաստանի Էներգետիկական կարողությունների մոտավորապես 80 տոկոսի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am