1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Էջմիածնի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ մեկ անձ կալանավորվել է

Էջմիածնի ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ մեկ անձ 
կալանավորվել է

Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վնասվածքը որովայնին է եղել, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվել է նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվել։

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]