Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Ապատուրայը չի կարծում, որ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու Ռասմուսենի առաջարկը ժամանակին Է արված


ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գաղափարն այսօր հետաքրքրություն չի առաջացնում դաշինքում: Այս հայտարարությունը Facebook սոցիալական ցանցում արել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

Նրա խոսքով՝ ինքը չի հավատում, որ այդ արաջարկությունը ժամանակին Է արված՝ նկատի առնելով ներկայիս անվտանգության միջավայրը: «Ըստ իս, այսօր այդ հարցի քննարկումը իմաստ չունի: Ես ՆԱՏՕ-ում հետաքրքրվածություն չեմ տեսնում այդ հարցի նկատմամբ: Ես նաեւ չեմ հավատում, որ ներկայիս միջազգային անվտանգության պայմաններում այդ գաղափարը արդիական Է: ՆԱՏՕ-ում Վրաստանի դեսպանությունն ակտիվորեն պաշտպանում Է «ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում եւ ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում» նախաձեռնությունը, որը հստակ ու կոնկրետ գաղափարներ Է ներառում:

ՆԱՏՕ-ի Ատլանտյան խորհուրդը շատ շուտով կլինի Վրաստանում, որպեսզի քննարկի մեր համագործակցության խորացման ուղիները»,- գրել Է Ապատուրայը: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կարծիք Է հայտնել, որ Վրաստանի իշխանություններին հարկավոր Է քննարկել դաշինքին «առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի» անդամակցելու հարցը:

«Եթե Վրաստանը պետք Է դառնա ՆԱՏՕ-ի ապագա անդամը, դուք պետք Է շարունակեք ժողովրդավարության բարեփոխումները, պայքարեք կոռուպցիայի դեմ, ապահովեք խոսքի ազատությունը եւ փոքրամասնությունների պաշտպանությունը… Ես կարծում եմ, որ դուք պետք Է բանավեճեր սկսեք այն հարցի շուրջ, թե ձեզ համար ընդունելի կլինի արդյոք ՆԱՏՕ-ի անդամ դառնալ առանց Աբխազիայի եւ Հարավային Օսիայի: Այդ որոշումը պետք Է ընդունի Վրաստանը, ինչից հետո որոշման մասին հարկավոր Է ծանուցել ՆԱՏՕ-ին»,- հայտարարել Է Ռասմուսենը Թբիլիսիում ընթացող միջազգային խորհրդաժողովում:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Օթար Կախիձեն հետաքրքրական Է համարել Ռասմուսենի առաջարկությունը: Նրա կարծիքով՝ իշխանությունները պետք Է քննարկեն այդ հարցը: Դրա հետ մեկտեղ խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին հայտարարել Է, որ դա բավականին բարդ թեմա Է: «Գոյություն ունեն հարցեր, որոնք քննարկում են պահանջում: Անհրաժեշտ Է ընդհանուր փոխհամաձայնություն, լրացուցիչ մեկնաբանություններ դա չի պահանջում: Ո՛չ մենք, ո՛չ մի քաղաքական ուժ չի հրաժարվի այդ տարածքներից… Միջազգային ցանկացած կազմակերպություն Վրաստանի ընդունումը պետք Է տեղի ունենա այն սահմաններով, որոնք ճանաչում Է միջազգային հանրակցությունը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել Է Վոլսկին լրագրողներին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ