1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տեղի ունեցած Երկրաշարժն ապացուցեց, որ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի փլուզման վտանգ չկա. Փաշինյան

Տեղի ունեցած Երկրաշարժն ապացուցեց, որ Թեղուտի հանքի պոչամբարի պատվարի 
փլուզման վտանգ չկա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս տարվա հուլիսի վերջին բարձրացած աղմուկին, թե Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է` ընդգծելով, որ հանքի պոչամբարի պատվարի փլուզման վտանգ չկա, ինչի ապացույցն է նախօրեին տեղի ունեցած երկրաշարժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այդ մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հուլիսի վերջին մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, թե իբր Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը փլուզման եզրին է եւ ամեն պահի կարող է փլվել:

Միանգամից ասեմ, որ եթե այդ պնդումները ճշմարիտ լինեին, Թեղուտի պոչամբարի պատվարը պիտի նախորդ օրը տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով փլված լիներ (կամ գոնե ճաքեր, դեֆորմացվեր), որովհետեւ հանքի շրջանում 2-4 բալ երկրաշարժ է գրանցվել:

Հենց սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մինչեւ վերջ գնալ ճշմարտության հետեւից: Այդ օրերին կառավարության վրա շատ մեծ ճնշում կար՝ դադարեցնել Թեղուտի հանքի աշխատանքը: Եթե այդպես վարվեինք, ավելի քան 900 մարդ կրկին կմնար առանց աշխատանքի, իսկ չշահագործվող հանքը ավելի մեծ պրոբլեմ կդառնար, որովհետեւ չէր լինի նրա համար պատասխանատու որեւէ սուբյեկտ, որի առաջ հնարավոր կլիներ պահանջներ դնել, այդ թվում անվտանգությունն ու բնապահպանական նորմերն ապահովելու իմաստով:

Եւ մենք որոշեցինք գնալ այլ ճանապարհով. Տեսչական մարմինները գնացին եւ մանրամասն ստուգում իրականացրին, որի արդյունքում եզրակացրին, որ պատվարի փլուզման վտանգ չկա, եւ նախորդ օրվա երկրաշարժը ապացուցեց այդ պնդման ճշմարտացիությունը:

Սրանից հետո հանքը շահագործողի առաջ դրվեց պահանջ՝ իրականացնել պոչամբարի պատվարի փորձաքննություն եւ ապահովել դրա երկարաժամկետ անվտանգությունը:

Եթե այս պայմանը ապահովվի, հանքը կշահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր չգա, եթե այս պայմանը չապահովվի, հանքը չի շահագործվի, ինչքան էլ այն ինձ դուր գա: Սա է ճշմարտության իրավական ճանապարհը:

Իսկ նրանք, ովքեր պնդում էինք, որ Թեղուտի հանքը փլուզվելու է, հիմա որեւէ պատասխանատվություն կրելու՞ են: Իհարկե՝ ոչ: Որովհետեւ նրանք ամեն ինչ կարող են պնդել:

Իսկ եթե կառավարությունը ճնշումներին տրվեր՝ որեւէ պատասխանատվություն կրելու՞ էր: Իհարկե, այո: Առնվազն՝ Հայաստանի ներդրումային վարկանիշը նվազեցնելու,գործազուրկ մնացած 940 աշխատողների, նվազած հարկերի եւ տնտեսական ցուցանիշների համար»,- գրել է Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]