Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու հնարավորության օրինագիծը

ԱԺ-ն չընդունեց 3-րդ կարգի հաշմանդամություն ստացածներին անվճար սովորելու 
հնարավորության օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու ընթացքում դեմ քվեարկեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության այն օրենքի նախագծին, որով առաջարկվում է, որ բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամության կարգավիճակ ստացած անձինք ուսումն անվճար շարունակելու հնարավորություն ստանան:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը չընդունվեց 41 կողմ, 10 դեմ և 62 ձեռնպահ ձայնով:      

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ շահառուների հստակ քանակը չի քննարկվել և հաշվի չի առնվել, թե ինչ ազդեցություն է ունենալու այն բյուջեի վրա: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝         Մակունցն իր գործընկերներին առաջարկեց այս պահին ձեռնպահ մնալ քվեարկության ժամանակ:

Գործող կարգավորման համաձայն՝ ընդունելության քննություններից դրական գնահատականներ ստացած առաջին և երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք բուհ են ընդունվում և սովորում անվճար համակարգով: Վճարովի համակարգում սովորող անձինք, ովքեր ուսումնառության ընթացքում ստանում են առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն, դարձյալ անցնում են անվճար համակարգ: Անվճար համակարգում սովորում են նաև մանկուց հաշմանդամ ճանաչված երեխաները, այստեղ չի նշվում հաշմանդամության կարգը, հետևաբար հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք են սովորում պետպատվերի շրջանակում: Մինչդեռ ուսումնառության ընթացքում երրորդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները դուրս են մնում պետպատվերով սովորելու հնարավորությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]