Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ հանձնաժողովը քննարկելու է Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը

ԱԺ հանձնաժողովը քննարկելու է  Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման 
նպատակահարմարությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի սփյուռքի, սպորտի և երիտասարդության մշտական հանձնաժողովը քննարկելու է Շախմատ առարկայի պարտադիր ուսուցման նպատակահարմարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: 

«Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում շախմատիստների, ինչպես նաև դպրոցականների ծնողների կողմից մի շարք մտահոգություններ ենք ստացել «Շախմատ» առարկայի հետ կապված, առաջիկայում ԱԺ ԿԳՄՍՍԵ հարցերի մշտական հանձնաժողովում բազմակողմանի քննարկումներ ենք նախատեսում անցկացնել սույն հարցի վերաբերյալ։

Մասնավորապես, քննարկելու ենք ներքոնշյալ հարցերը՝

  • Ինչպես մեծացնել շախմատ դասընթացի իրականացման գործառութային նշանակությունը,
  • Ինչպես մեծացնել բնագավառի ծախսային արդյունավետությունը,
  • Ինչպես ինտեգրել արդի տեխնոլոգիաները շախմատ դասընթացի պատրաստման և գնահատման գործընթացներում, որոնք կնպաստեն երեխաների առավել մոտիվացմանը,
  • Քննարկել շախմատի առարկայի պարտադիր և/կամ կամավոր լինելու առավելությունները և թերությունները»,- ասված է Հայրապետյանի տարածած հայտարարության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]