Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավաստել Է քաոսի վտանգն առանց գործարքի Brexit-ի դեպքում

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավաստել Է քաոսի վտանգն առանց գործարքի Brexit-ի դեպքում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության կազմից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալը երկրին սպառնում Է սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի պակասությամբ, սահմանում բեռնափոխադրումների ընդհատումներով եւ զանգվածային բողոքներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «կոշտ» Brexit-ին Միացյալ Թագավորության նախարարների կաբինետի նախապատրաստման պլանում, որը սեպտեմբերի 11-ին կառավարությունը հրապարակել Է ընդդիմության ճնշման ներքո:

«Թարմ մթերքի որոշ տեսակների մատչելիությունը կնվազի: Կա այն բանի ռիսկը, որ խուճապային գնումները ընդհատումների կհանգեցնեն պարենային մատակարարման հարցում»,- նշված Է փաստաթղթում:

Առանձնապես բարդ իրավիճակ կստեղծվի բժշկական պատրաստուկների հարցում: Նաեւ կառավարությունը զգուշանում Է, որ առանց գործարքի Եվրամիությունից դուրս գալը կհանգեցնի այն բանին, որ բեռնատարները Լա Մանշը կանցնեն մինչեւ երկուսուկես օրվա տեւողությամբ ուշացումներով, իսկ այդ իրադրությունը կարող Է տեւել մինչեւ երեք ամիս: Բացի դրանից բարդություններ կունենան այն ուղեւորները, որոնք երկրից կհեռանան նավահանգիստներով եւ օդանավավակայաններով, իսկ երկրի որոշ տարածաշրջաններում վառելիքի պակաս կզգացվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]