1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ազգային ժողովն ընդունեց մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը

Ազգային ժողովն ընդունեց մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնելու վերաբերյալ նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մեկ անձից բաղկացած Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնելու հնարավորություն ընձեռող օրենքի նախագիծը:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Ընթացիկ կարգավորումներում կա պահանջ, որ անհարկի խոչընդոտ էր ստեղծում տնտեսավարողների համար Հայաստանում այդ տեսակի կազմակերպություններ հիմնելու և գործունեություն ծավալելու համար: Այդ պահանջն այն էր, որ որևէ այլ տնտեսավարող ընկերություն չի կարող մեկ անձից բաղկացած ՍՊԸ հիմնել մեր երկրում: Այս նախաձեռնությամբ վերացնում ենք խոչընդոտը, որը հույս ունենք, որ ավելի ազատական դաշտ կստեղծի և կխթանի ներդրումային միջավայրը»,- ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նախագիծն ընդունվեց 107 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայնով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]