Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թրամփը կարող Է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN

Թրամփը կարող Է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաալիքը:

Նրա աղբյուրների խոսքով՝ «Թրամփն այդ հնարավորությունը քննարկում Է վարչակազմի այլ աշխատակիցների հետ»: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, առայժմ պարզություն չկա այն բանի շուրջ, թե «որքան լրջորեն Է քննարկվում այդ հնարավորությունը»:

Ինչպես արձանագրում Է հեռուստաալիքը, վերջին անգամ այնպիսի իրադրություն, երբ նույն անձը միաժամանակ զբաղեցրել Է նշված երկու պաշտոնները, եղել Է մոտավորապես 50 տարի առաջ: Հենրի Քիսինջերը շուրջ երկու տարի միաժամանակ եղել Է պետքարտուղար եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին:

Նա նաեւ հայտնել Է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը:

Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել Է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ Է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք Էր բռնել Վենեսուելայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել Է նա: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է, որ դիտարկում Է ազգային անվտանգության հարցերով նոր օգնականի պաշտոնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]