Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հոկտեմբեր

Դադարեցվեցին Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները

Դադարեցվեցին Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի սեպտեմբերի 12-ի նիստի սկզբում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Հիմք ընդունելով պատգամավորի դիմումը, և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով, այսուհետ դադարած ենք համարում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Էդգար Առաքելյանի պատգամավորի լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին»,- ասաց Միրզոյանը:

Օգոստոսի 30-ին Էդգար Առաքելյանը հայտնել է պատգամավորական մանդատը վայր դնելու որոշման մասին՝ վստահեցնելով, որ որոշումը բացառապես իրենն է ու պարտադրված չէ որևէ մեկի կողմից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ