1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իրանը «պետք Է մոռանա» ուրանի հարստացման մասին. Թրամփ

Իրանը «պետք Է մոռանա» ուրանի հարստացման մասին. Թրամփ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը պետք Է մոռանա ուրանի հարստացում իրականացնելու հնարավորություն ունենալու իր ցանկության մասին: Սեպտեմբերի 11-ին Սպիտակ տանը լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում այս հայտարարությամբ հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք չենք կարող Իրանին թույլ տալ, որ նա միջուկային զենք ունենա: Եվ նրանք (իրանցիները) երբեք չեն ունենա միջուկային զենք: Եվ եթե նրանք մտածում են (ուրանի) հարստացման մասին, ապա կարող են մոռանալ դրա մասին: Նրանց համար (ուրանի) հարստացումը շատ վտանգավոր կլինի: Շատ, շատ վտանգավոր: Կարող եք այդ մասին տեղեկացնել Իրանին»,- ասել Է Սպիտակ տան ղեկավարը:

Ըստ որում Թրամփը միանշանակ պատասխան չի տվել այն հարցին, թե հնարավոր Է արդյոք Իրանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մեղմացումը՝ Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ իր անձնական հանդիպումը կազմակերպելու նպատակով: «Տեսնենք, թե ինչ տեղի կունենա»,- երկու անգամ ասել Է նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]