Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտքի արտոնագրերի ազատականացմանը մոտենում ենք քայլ առ քայլ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Մուտքի արտոնագրերի 
ազատականացմանը մոտենում ենք քայլ առ քայլ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Հայաստանը  ԵՄ վիզային ռեժիմի ազատականացման առումով  արդեն  գործընթացային փուլ է  սկսել, թեեւ Հայաստանի եւ ԵՄ միջեւ  մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ բանակցությունները դեռեւս չեն մեկնարկել: Ներկայումս հայկական կողմը աշխատանքներ է  իրականացնում մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի  համար:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին լրագրողներրի հետ զրույցում հույս էր հայտնել, որ շուտով Հայաստանի համար տեսանելի կլինեն ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման արդյունքները եւ հավելել, որ մուտքի արտոնագրի ռեժիմի ազատականացումը Արևելյան գործընկերության առաջիկա նպատակներից է։ 

«Այս ուղղությամբ ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարվում են նպատակաուղղված աշխատանքներ, թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ հատկապես ԵՄ անդամ երկրների հետ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնդրո առարկան գտնվում է հենց վերջիններիս իրավասության շրջանակներում», թերթի հետ  զրույցում ասել է ՀՀ  փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]