Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պետությունը կաջակցի ջերմատնային տնտեսություն կառուցողներին

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Պետությունը կաջակցի ջերմատնային 
տնտեսություն կառուցողներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը գրում է. «Բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2018թ. կազմել է 628.2 հազ.տոննա, որը ներառում է 926 հա ջերմոցներից եւ ջերմատներից հավաքված 68.2 հազ. տ բանջարանոցային մշակաբույսերի բերքը: Օպերատիվ տվյալների համաձայն՝ Հայաստանում շահագործվում է շուրջ 1300 հա ջերմատուն, որից նորագույն տեխնոլոգիաներով մշակվող ջերմատների մակերեսը շուրջ  177 հա է: Ջերմատների ընդհանուր քանակի շուրջ 90 տոկոսը Արարատի, Արմավիրի եւ Կոտայքի մարզերում են:  Ներկայումս կառուցվում են 26 հա ընդհանուր տարածքով ջերմատներ: Էկոնոմիկայի նախարարությունը համարում է, որ բանջարեղենի առանձին տեսակներ` լոլիկը, վարունգը, տաքդեղն ու սմբուկը կտրուկ թանկանում են նոյեմբերից: Հիմնականում բարձրանում են ծածկած գրունտի բանջարեղենի գները։ Եվ այս ծածկած գրունտի բանջարեղենի գնի վրա մեծ ազդեցություն է ունենում ներքին շուկայում իրացվող ծածկած գրունտի փոքր արտադրողների արտադրանքը, որոնց ինքնարժեքը համեմատաբար բարձր է, եւ պահանջարկի դեպքում էլ գները տարեվերջին զգալիորեն փոխվում են՝ դեպի բարձրացում: Իսկ պետական աջակցության ծրագիրը կմեղմի գնային տատանումները, ապրանքն ավելի մատչելի կդառնա»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]