Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը» առաջատարն է. թարգմանական, օգոստոս, 2019

«Երևանյան բեսթսելեր». «Ալքիմիկոսը» առաջատարն է. թարգմանական, օգոստոս, 2019

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հուլիսի վաճառքների հիման վրա:

Առաջին հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:

Երկրորդ հորիզոնականում Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ն է: Հրկիզող Գայ Մոնթագի տան հեռուստապատերով պարփակված իրականության գրկում ապրում է նրա կինը՝ Միլդրեդը: Ամերիկյան զվարճանքի հասարակությունը վաղուց այլևս չի հանդուրժում գրքեր՝ համարելով դրանք դժբախտության աղբյուր, իսկ գրքերի թաքստարանների տեղերը մատնում է հրկիզողներին: Շուտով, սակայն, գրքեր կգտնվեն նաև Մոնթագի տանը: Ֆիզիկական փախուստը նաև մտածելու սովորույթին վերադառնալու ճանապարհն է: Գիրքը բնագրից թարգմանել է Լուսինե Հարոյանը:

Երրորդ հորիզոնականում է գերմանացի գրող Ռիչարդ Բախի ամենահայտնի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ստեղծագործությունը: Գրողը ներկայացնում է` ինչպես են հասարակ ճայերն ուզում իմանալ ծովափից սննդի աղբյուր գտնելու ճանապարհը: Նրանց համար կյանքի իմաստը ոչ թե թռչելու, այլ սնվելու մեջ է: Սակայն Ջոնաթան Լիվինգսթոնը հասարակ ճայ չէ, նա անվերապահորեն չի հետևում մյուս ճայերին, այլ համառորեն սովորում է ինքնուրույն թռչել: Հասարակ ճայերը չեն կիսում նրա հետաքրքրությունը թռչելու նկատմամբ, ծնողներն էլ փորձում են սիրելի զավակին ճիշտ ուղու վրա դնել, բայց ոչինչ չի կարող կանգնեցնել Ջոնաթանին: Թարգմանել է Նաիրա Հարությունյանը:

Չորրորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։  Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:

Հինգերորդ հորիզոնականն է զբաղեցնում Ջորջ Օրուելի «1984» վեպը: 1949 թ. լույս տեսած այս հանրահայտ վեպը նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին անգամ տպագրվեց միայն 1988 թ.։ Տարբեր ժամանակներում տարբեր երկրներում վեպը պարբերաբար արգելվել է՝ երբեմն ծիծաղելի պատճառա­բանություններով։ 2009-ին The Times լրագիրը վեպն ընդգրկել է վերջին 60 տարում տպագրված 60 լավագույն գրքերի ցանկում, իսկ Newsweek հանդեսը բոլոր ժամանակների և ժողովուրդների 100 լավագույն գրքերի շարքում «1984»-ին հատկացրել է երկրորդ տեղը։ Թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան:

Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը»  վեցերորդ տեղում է: Մի ժամանակ Աֆղանստանի լեռները խաղաղ էին, իսկ մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավ դառնալու հնարավորություն կար»: Թարգմանությունն անգլերենից` Մարիա Սադոյանի:

Յոթերորդ հորիզոնականում է Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գիրքը։ Այն լուսավոր, արևով ու հայկական բերքուբարիքի համուհոտով ներծծված արտասովոր պատմություն է մանկության, երկու ընկերուհիների՝ Նարինեի ու Մանյունյայի, խիստ ու բարի Տայի՝ Մանյունյայի տատիկի, ինչպես նաև շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: Քնքուշ ու ծիծաղաշարժ դիպվածներով լի մանկություն, որ մարդուն երջանկացնում է ողջ կյանքում: Գիրքն արժանացել է Ռուսաստանի ազգային գրական՝ «Տարվա ձեռագիր» մրցանակին: Թարգմանությունը բնագրից՝ ռուսերենից իրականացրել է Նարինե Գիժլարյանը:

Ուիլյամ Սարոյանի «Ուեսլի Ջեքսոնի արկածները» ութերորդ տեղում է: Երկրորդ աշխարհամարտի մասնակից Սարոյանի անձնական փորձառության վրա խարսխված այս վեպը` անհերքելիորեն նրա լավագույն գործերից մեկը (1946), , պատկերելով երիտասարդ շարքային Ուեսլի Ջեքսոնի ոդիսականը, տրագիկոմիկական շնչով է ներկայացնում պատերազմի ամբողջ աբսուրդը: Սարոյանական աշխարհի անկրկնելի գույներով դրոշմված գրքի բանալին կարող են դառնալ մի առիթով մեծ գրողի ասած հետևյալ խոսքերը. «Մահերի մեջ կյանք կա, պատերազմների մեջ` խաղաղություն, սխալների մեջ` ինչ-որ ճիշտ բան»: Գիրքը հրատարակվում է վերանայված թարգմանությամբ։ Անգլերենից թարգմանել է Զավեն Բոյաջյանը:

Իններորդ տեղում է Մարկ Արենի «Քառյակը» վեպը: Վեպի հերոսները չորս ընկերներ են՝ երևանցիներ Խաչատուրը, Տիգրանը, Արտեմը և մոսկվացի Անդրեյը: Մասնակցում են Սպիտակի երկրաշարժի հետևանքների վերացմանը, մարտնչում հանուն Արցախի ազատագրության, այնուհետև՝ համեմատաբար խաղաղ ժամանակներում, պայքարում ավազակախմբերի դեմ… Նրանց կյանքում փորձանքների ու փորձությունների պակաս չկա, սակայն ոչինչ չի կարողանում տրոհել այդ քառյակը: Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:

Տասներորդ հորիզոնականում  է Ուիլյամ Սարոյանի «Մայրիկ, ես սիրում եմ քեզ» վեպը: Այս գործն իննամյա աղջկա անխաթար հայացքով է ներկայացնում կյանքը, ընտանեկան հարաբերությունները և թատրոնի աշխարհը, որտեղ նա հայտնվում է դերասանուհու մոր մասնագիտության բերումով: Սրտառուչ քնարականության և կենսուրախ հումորի զուտ սարոյանական շաղախը անկրկնելի հմայք է տալիս ցանկացած տարիքի ընթերցողին ջերմացնող այս լուսե, ներդաշնակ և հաճելի գրքին: Թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոյյան տապան» (012- 505-505) գրախանութների և գրատների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 *

Պաուլու Կոելյու

«Ալքիմիկոսը»

Անտարես 46
2 *

Ռեյ Բրեդբըրի

«Ֆարենհայթ 451»

Զանգակ 36
3 +3

Ռիչարդ Բախ

«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»

Անտարես 33
4 *

Հերման Հեսսե

«Սիդհարթա»

Քյուրքչյան 32
5 *

Ջորջ Օրուել

«1984»

Անտարես 32
6 նոր

Խալեդ Հոսեյնի

«Օդապարուկ թռցնողը»

Զանգակ 30
7 *

Նարինե Աբգարյան

«Մանյունյա»

Դար 26
8 նոր

Ուիլյամ Սարոյան

«Ուեսլի Ջեքսոնի արկածները»

Անտարես 25
9 -5

Մարկ Արեն

«Քառյակը»

Բուկինիստ 17
10 -5

Ուիլյամ Սարոյան

«Մայրիկ, ես սիրում եմ քեզ»

Անտարես 17

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]