Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

Էրիկ Գրիգորյանը պարզաբանեց Ամուլսարի հետ կապված ստուգումներ անցկացնելու իրենց առաջարկը


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շրջակա միջավայրի նախարարությունը Կառավարությանն առաջարկել է տեսչական մարմնին հանձնարարել ստուգումներ անցկացնել Ամուլսարի հետ կապված, որոնք կստուգեն ՇՄԱԳ-ի ուժը կորցրած ճանաչելու հիմքերի առկայությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Եթե խախտումներ հայտնաբերվեն, տրվում է ժամանակ խախտումները վերացնելու համար։ Եթե խախտումների վերացումը ենթադրում է նախագծի փոփոխություն, դա ենթադրում է նոր ՇՄԱԳ, իսկ եթե տրվում է ժամկետը, բայց այնպիսի խախտումներ են, որ հնարավոր չէ ուղղել, ապա կրկին ՇՄԱԳ-ի ուժը կորցրած է ճանաչվում»,- ասաց Գրիգորյանը:

Նախարարը նշեց, որ այս պահին Ամուլսարում շինարարական աշխատանքների մեկնարկի մասին որևէ խոսք չկա

«Վարչապետի հայտարարության մեջ նշված է, որ շինարարությունը կարող է մեկնարկել 2020թ. մայիսից միայն, իսկ հանքի բացման աշխատանքները 2020թ. վերջից միայն: Այս պահին շինարարական աշխատանքների մեկնարկի մասին խոսք չկա»,- նշեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հարցով հայտնել է, որ դիրքորոշումը պետք է լինի բացառապես իրավական:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ