Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արագածոտնի մարզի Ավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն

Արագածոտնի մարզի Ավան համայնքում կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ 
ընտրություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Ավան համայնքում 2019 թվականի դեկտեմբերի 8-ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

Ավան համայնքի  ղեկավար Սաշա Թորոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով, այն է՝ համայնքի ղեկավարի կողմից ս.թ. օգոստոսի 3-ին հրաժարականի դիմում ներկայացնելու, ս.թ. օգոստոսի 7-ին Ավան համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

Վերոնշյալ որոշումը ՀՀ Արագածոտնի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]