Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Սեպտեմբեր

ՀՀ պատմության մեջ առաջին անգամ գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայտնեց, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտնեց ի պատասխան պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին:

«ՀՀ պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը գերազանցել է 600 հազարը, և վերջին տվյալի համաձայն այդ թիվը հուլիսի 31-ի տվյալով հասնում է մոտ 604 հազարի: Նախորդ տարվա մայիսից ի վեր պաշտոնապես գրանցված աշխատողների թիվն աճել է 63 հազարով: 2018թ. սեպտեմբերին՝ մայիսի համեմատ այդ աճը 32 հազար աշխատող էր: Սրանք այն տվյալներն են, որոնք գործատուները ներկայացնում են Պետական եկամուտների կոմիտեին»,- ասաց Փաշինյանը:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ