Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդը մայրական մահացության նվազեցման քայլեր է նախանշել

Մանկաբարձագինեկոլոգիական խորհուրդը մայրական մահացության նվազեցման քայլեր է նախանշել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի արտահերթ նիստը:

Հաշվի առնելով 2019 թվականի մինչ այս պահն արձանգարված տասը մայրական մահվան դեպքերը` նիստի ընթացքում յուրաքանչուր մահ առանձին վերլուծության է ենթարկվել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պարզվել է, որ դեպքերից միայն 4-ը պայամանավորված են եղել հղիության և ծննդաբերության բարդություններով: Մնացած 6 դեպքերը կապված են կնոջ նախկինում ունեցած հիվանդություններով և անկանխատեսելի բարդություններով, մասնավորապես`  սրտամկանի ինֆարկտ, էպիլեպտիկ ստատուս,  լիդոկայինային անաֆիլակսիա, վիրուսային երկկողմանի թոքաբորբ,  թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, հիպերտոնիկ հիվանդության հետևանքով զարգացած հեմոռագիկ ինսուլտ:

«Մայրական մահերը հնարավորինս նվազեցնելու նպատակով քննարկման ընթացքում որոշվել է  առաջիկայում իրականացնել հետևյալ քայլերը.

  1. Առողջապահության նախարարության կողմից պարբերաբար հանդիպումներ կազմակերպել նախածննդյան հսկողություն իրականացնող մանկաբարձ-գինեկոլոգների հետ:
  2. Մարզային բուժհաստատությունները ֆունկցիոնալ առումով կցագրել երրորդ մակարդակի ծննդօգնության հիմնարկներին: Վերջինիս մասնագետները կլինեն մշտական կապի մեջ, պարբերաբար կայցելեն հիմնարկներ և կցուցաբերեն խորհրդատվություն` բարձր ռիսկի խմբի հղիներին: Համատեղ կմշակվեն վարման և ծննդալուծման պլաններ:
  3. Մշակել ուսուցման փուլային ծրագիր` մանկաբարձ-գինեկոլոգների համար` հիմնված բարդ դեպքերի անհատական վերլուծությունների հիման վրա:
  4. Ձևավորել մշակույթ` մայրական դեպքերի մանրակրիտ ներհիվանդանոցային վերլուծության և քննարկումներ կազմակերպելու ուղղությամբ, ներգրավվելով բոլոր մասնագետներին:
  5. Բարձրացնել հոսպիտալացման ենթակա հղիների/ծննդկանների արագ տեղափոխման ծառայության որակը:

Ամփոփելով հանդիպումը` նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ  պետք է արվի, ամեն ինչ`  կանխարգելվող մայրական մահերը բացառելու, ինչպես նաև հղիների առողջության բարելավման, առողջ ապրելակերպի, հղիների և ընտանիքի անդամների վտանգի նշանների ուսուցման բարձրացման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]