Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Սեպտեմբեր

Թուրքիան շարունակելու է «պայքարել» Ֆ-35 կործանիչների համար


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Թուրքիան չի հրաժարվել ամերիկյան Ֆ-35 կործանիչների ծրագրից:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Եվրանյուզ» լրատվամիջոցը:

Քալընը հայտնել է, որ Թուրքիային այդ ծրագրից հեռացնելը հեշտ բան չէ և իրենք հավատում են, որ Թուրքիան այս փուլը կհաղթահարի:

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռք բերումից հետո ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հեռացրել է Թուրքիային ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրից, քանի որ ԱՄՆ-ն ի սկզբանե պահանջում էր հրաժարվել գործարքից, որը, սակայն, տեղի չունեցավ:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ