1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունն սկսվել Է լռության րոպեով

ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի արարողությունն սկսվել Է լռության րոպեով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի հիշատակին նվիրված արարողությունն առավոտյան ժամը 8:46-ին (Երեւանի ժամանակով 16:46-ին) սկսվել Է լռության րոպեով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սգո միջոցառումը տեղի Է ունենում Մանհեթենի հարավում One World Trade Center-ի մերձակա հուշահամալիրի տարածքում, որը կառուցվել Է այն վայրում, որտեղ կանգնած Էին ահաբեկչական գործողությունների հետեւանքով ավերված Համաշխարհային առեւտրական կենտրոնի (ՀԱԿ) երկվորյակ աշտարակները:
18 տարի առաջ այդ պահին «Ալ Քաիդա» խմբավորման ահաբեկիչների կողմից առեւանգված ինքնաթիռներից առաջինը մխրճվեց ՀԱԿ-ի հյուսիսային աշտարակի մեջ: Ի հիշատակ այդ ողբերգական իրադարձության հնչել են Նյու Յորքի եկեղեցիների զանգերը, իսկ հուշահամալիրի առջեւի հրապարակում ահաբեկչական գործողությունների հետեւանքով 2983 զոհվածների հարազատներն ու մերձավորները, ներառյալ 1993 թվականին ՀԱԿ-ում կատարված ահաբեկչությունը, սկսել են ընթերցել նրանց անունները:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել Է խոնարհել պետական բոլոր հիմնարկությունների դրոշները ի հիշատակ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի: Համապատասխան որոշումը լույս սեպտեմբերի 11-ի գիշերը հրապարակված Է Սպիտակ տան պաշտոնական կայքում:
«Ես՝ Դոնալդ Թրամփս, Միացյալ Նահանգների նախագահը, 2019 թվականի սեպտեմբերի 11-ը հռչակում եմ Հայրենասերի օր,- ասված Է տեքստում:- Ես կոչ եմ անում ԱՄՆ-ի բոլոր դեպարտամենտներին, գերատեսչություններին եւ պետական հիմնարկներին՝ Հայրենասիրության օրը խոնարհել Միացյալ Նահանգների դրոշը ի նշան 2001 թվականի սեպտեմբերի 11-ին զոհվածների հիշատակի»:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության մահապարտ զինյալներն ԱՄՆ-ում առեւանգեցին մարդատար ինքնաթիռները եւ դրանցով մխրճվեցին Նյու Յորքում Համաշխարհային առեւտրային կենտրոնի երկու աշտարակների եւ Պենտագոնի շենքի (Վիրջինիայի նահանգի Առլինգտոնի օկրուգ) շենքի մեջ: Աշխարհում այդ խոշորագույն ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվեց մոտավորապես երեք հազար մարդ, վիրավորվեց ավելի քան վեց հազար հոգի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]