Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Վիետնամցիներն առաջատարներն են Google-ում նոր iPhone-ի մասին տեղեկատվություն փնտրելու ցուցանիշով

Վիետնամցիներն առաջատարներն են Google-ում նոր iPhone-ի մասին տեղեկատվություն փնտրելու ցուցանիշով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամցիները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհում ժողովրդականություն վայելող iPhone սմարթֆոնի նոր մոդելների նկատմամբ: Մեկ օր Էլ չի անցել այն պահից, երբ Apple ամերիկյան կորպորացիան սեպտեմբերի 10-ին ներկայացրեց իր սարքերի, այդ թվում նաեւ iPhone-ի նոր սերունդը: Վիետնամն աշխարհի երկրների շրջանում առաջատարն Է դարձել որոնողական համակարգերում այդ նորույթների մասին հարցումների թվաքանակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Apple-ի Քուփերթինոյի (Կալիֆոռնիայի նահանգ) կենտրոնակայանում շնորհանդեսի նախօրյակին, երբ նույնիսկ հայտնի չԷր iPhone-ների շարքի նոր մոդելի ստույգ անվանումը, վիետնամցիներն արդեն «iPhone 11»-ի 100 հազարից ավելի հարցումներ Էին ուղարկել Google որոնիչին:
Վիետնամերեն լեզվով որոնողական համակարգին առավել հաճախ ուղղված հարցումները դարձել են «iPhone 11 Pro-ի շնորհանդեսը» եւ «iPhone 11 Pro-ի գինը»: Անցած 24 ժամվա ընթացքում, ինչպես վկայում Է Google-ի վիճակագրությունը, ինտերնետի վիետնամցի օգտատերերի նման հարցումների թվաքանակն ավելացել Է 500 տոկոսով: Այսպիսով, Վիետնամը աշխարհի առաջատարն Է դարձել Apple-ի նոր արտադրանքի վերաբերյալ հարցումների քանակով:
Վիետնամի հետ միասին iPhone-ի նոր մոդելների, iPad պլանշետի եւ Apple Watch ժամացույցի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Գանան, Նեպալը, Նիգերիան եւ Սինգապուրը: Հետաքրքրական Է, որ ամերիկացի սպառողները Apple-ի նորույթների նկատմամբ են շատ հանգիստ վերաբերմունք են դրսեւորում. այն երկրների շրջանում, որոնք դրանց մասին տեղեկատվություն են փնտրել որոնիչներում, ԱՄՆ-ը հայտնվել Է միայն 13-րդ տեղում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]