Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Սեպտեմբեր

Հոնկոնգի ֆոնդային բորսան 36,6 մլրդ դոլար Է առաջարկել Լոնդոնի բորսայի հետ միավորվելու համար



ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի ֆոնդային սակարանի (HKEX) օպերատորը Լոնդոնի ֆոնդային բորսայի (LSEG) ղեկավարությանն առաջարկել Է միավորել այդ երկու հարթակները՝ գործարքի համար առաջարկելով 36,6 մլրդ դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է տեղի սակարանի՝ սեպտեմբերի 12-ին տարածված հաղորդագրության մեջ:
«Մենք գտնում ենք, որ HKEX-ի ու LSEG-ի միությունը գլոբալ շուկայական ենթակառուցվածքային խմբի ստեղծման վիթխարի ռազմավարական հնարավորություն Է ներկայացնում, որը կմիավորի Ասիայի եւ Եվրոպայի խոշորագույն եւ առավել նշանակալի ֆինանսական կենտրոնները»,-նշել Է Հոնկոնգի ֆոնդային բորսայի վարչության նախագահ Լորա Չան:
«Միասին մենք կմիավորենք Արեւելքը եւ Արեւմուտքը, կլինենք ավելի բազմակողմանի եւ կկարողանանք մեր հաճախորդներին ավելին առաջարկել այն առումով, ինչ վերաբերում Է ինովացիաներին, ռիսկերի կառավարմանը եւ առեւտրի հնարավորություններին»,-հավելել Է HKEX-ի գործադիր տնօրեն Չառլզ Լին:
Եթե միաձուլումը կայանա, այն երկրորդ նմանօրինակ գործարքը կդառնա Հոնկոնգի ֆոնդային բորսայի օպերատորի համար 2012 թվականից ի վեր, երբ այն 2,1 մլրդ դոլարով ձեռք բերեց Լոնդոնի մետաղների բորսան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ