Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Նոյեմբեր

Լավրովը Բոլթոնին շատ հաճելի զրուցակից Է համարել

Լավրովը Բոլթոնին շատ հաճելի զրուցակից Է համարել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, որը պաշտոնաթող Է արվել, շատ հաճելի զրուցակից Է, սակայն Մոսկվան հարցերի մեծ մասի շուրջը նրա հետ չԷր համաձայնում ուժային մեթոդների վրա հենվելու նրա կտրուկ ոճի պատճառով: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Նա (Ջոն Բոլթոնը – խմբ.) շատ հաճելի զրուցակից Է, շատ գիտակ, բազահմուտ մարդ Է, եւ նրա հետ հետաքրքիր Է զրուցել: Ինչ վերաբերում Է նրա քաղաքական հայացքներին, ապա մենք նրա հետ հարցերի մեծամասնության շուրջը չԷինք համաձայնում. նա կտրուկ ոճ ունի, որ հենվում Է ուժային մեթոդների, այդ թվում՝ ռազմական ուժային մեթոդների վրա:
Ինչպես դուք գիտեք, նա առաջ Էր մղում ոչ քիչ նման կարգի նախաձեռնություններ նաեւ արդի ճգնաժամային իրադրությունների վերաբերյալ, լինի դա Վենեսուելան, Իրանը կամ եւս ինչ-որ տեղ», ասել Է Լավրովը՝ համապատասխան հարցին պատասխանելով Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում:



youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ