ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիերի ընդունելություն
17:17, 11 Սեպտեմբեր 2019
ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը սեպտեմբերի 10-ին ընդունել է տարաբնույթ հարցերով դիմած քաղաքացիների:
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծանոթանալով ներկայացված խնդիրներին՝ ԶՈՒ ԳՇ պետը դիմումատուներին աջակցելու և անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների և ծառայությունների ղեկավարներին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում