Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

Ֆրանսիայի խորհրդարանականներին ընդունել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 11-ին  ընդունել է եռօրյա աշխատանքային այցով Արցախում գտնվող Ֆրանսիացի խորհրդարանականներին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Ազգային ժողովի նախագահը, ողջունելով հյուրերին և խոսելով ընդլայնված կազմով խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման մասին, նշել է, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս թարմացնելու օրակարգերը և աշխատելու համագործակցության նոր ծրագրերի շուրջ: Աշոտ Ղուլյանը նաև շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի բարեկամ ժողովրդի կողմից Արցախի նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար: 

Պատվիրակության անունից երախտագիտություն հայտնելով ԱԺ նախագահին՝ ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն պատրաստակամություն է հայտնել գործադրել բոլոր ջանքերը Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու ուղղությամբ և նշել այն հիմնական աշխատանքները, որոնք ճանաչումն ու Արցախի զարգացումն անշրջելի կդարձնեն:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև խորհրդարանական դիվանագիտությանը, համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ գյուղատնտեսության, գիտության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am