1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է Լոռու և Տավուշի մարզերում ժամանակավոր գազանջատումների մասին

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտնում է Լոռու և Տավուշի մարզերում 
ժամանակավոր գազանջատումների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 15.00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ղազարոս Աղայան փողոցի թիվ 72 բազմաբնակարան շենքի, 60, 62, 64, 66, 68  և Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ  1,1/1,12 առանձնատների, ժամը 09.00-ից մինչև ժամը  18.00-ն՝ Տավուշի մարզի   Աչաջուր, Սևքար, Սարիգյուղ, Ծաղկավան գյուղերի,  «Մայիսյան Կամուրջ» առևտրային կազմակերպության, «Իջևանի բենտոնիտ» ՓԲԸ-ի, «Էկո Մաս», ՍՊԸ-ի, «Աչաջրի մանկապարտեզ», «Սարիգյուղի մանկապարտեզ», «Սևքարի մանկապարտեզ» ՊՈԱԿ-ների, իսկ ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն՝  Դիլիջան քաղաքի Սովետների փողոցի, ՀՀ Կենտրոնական բանկի հանգստյան տան գազամատակարարումը:      

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ   լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]