Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կվարի Նաթանյահուի հետ

Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կվարի Նաթանյահուի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին Սոչիում բանակցություններ կանցկացնի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վաղը տեղի կունենա Իսրայելի վարչապետ Նաթանյահուի աշխատանքային այցը: Վաղը Սոչիում կկայանան ռուս-իսրայելական բանակցությունները, Պուտինը վաղը կլինի Սոչիում»,-ասել Է նա:

Սեպտեմբերի 10-ին հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը հայտնել Էր, որ Նաթանյահուն պլանավորում Է սեպտեմբերի 12-ին մեկօրյա այցով ժամանել Սոչի: Իսրայելի վարչապետն իր կառավարության սեպտեմբերի 8-ի նիստում հայտարարել Էր, որ կարող Է շաբաթվա ընթացքում այցելել Ռուսաստան, որտեղ կցանկանար հանդիպում ունենալ ՌԴ նախագահ Պուտինի հետ՝ քննարկելու Սիրիայում «զինվորականների միջեւ կոորդինացման շարունակումը»:

ՌԴ-ում Իսրայելի դեսպան Հարրի Կորենը հայտնել Է, որ Պուտինը եւ Նաթանյահուն Սոչիում կարող են քննարկել fնվտանգության խորհուրդների գծով ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իսրայելի եռակողմ հանդիպման կազմակերպումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]