Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ն այլեւս Եվրոպայի պաշտպանի դեր չի խաղում. Մերկել

ԱՄՆ-ն այլեւս Եվրոպայի պաշտպանի դեր չի խաղում. Մերկել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ն այլեւս ինքնաբերաբար չի պաշտպանի Եվրոպան, ուստի նրան անհրաժեշտ Է ավելի մեծ ջանքեր գործադրել սեփական անվտանգության աահովման համար: Սեպտեմբերի 11-ին այդ մասին հայտարարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում 2020 թվականի դաշնային բյուջեի քննարկման ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մերկելի խոսքով՝ ԱՄՆ-ը գերտերություն Է «ինչպես ռազմական, այնպես Էլ տնտեսական առումով»: «Եվրոպան արժեքներով կապված Է այդ գերտերության հետ, չնայած կարծիքների բոլոր տարբերություններին: Գոյություն ունի ընդհանուր շատ բան, բայց այլեւս ավտմատիզմ չկա այն բանում, որ նա, ինչպես սառը պատերազմի ժամանակ, Եվրոպայի պաշտպանի դեր կխաղա»,- ասել Է Մերկելը:

«Այստեղ անհրաժեշտ Է Եվրոպայի ավելի զգալի ներդրումը»,- հավելել Է Մերկելը: Կանցլերն ընդգծել Է, որ «այս քննարկումները (ԳԴՀ-ի խորհրդարանում) տեղի են ունենում ախարհում լուրջ փոփոխությունների եւ ուժերի տեղաշարժի ժամանակներում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]