Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան. ՌԴ դեսպան

Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանում գտնվելը չի նշանակում, որ նա ստացել է 
քաղաքական ապաստան. ՌԴ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության դեսպան  Սերգեյ Կոպիրկինը տեղեկություն չունի Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու վերաբերյալ:

«Եթե Միհրան Պողոսյանը Ռուսաստանում է,  չի նշանակում, որ նա ստացել է քաղաքական ապաստան, ինչքանով ես եմ հասկանում: Պողոսյանի հետ կապված խոսքն իրավական գործընթացների մասին է` համապատասխան փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որը նույնպես գտնվում է Ռուսաստանում՝ դեսպան Կոպիրկինը խորհուրդ տվեց դիմել համապատասխան մարմիններին: «Պետք է դիմել համապատասխան մարմիններին։ Այստեղ կարող է դեր խաղալ քաղաքացիության հարցը կամ կան այլ հարցեր», - հավելել է նա:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՀՀ-ի կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց չհանձնելու գործընթացը յուրօրինակ ուղերձ է նոր իշխանություններին՝ դեսպանը տվեց բացասական պատասխան՝ ընդգծելով, որ Երևանն ու Մոսկվան ռազմավարական դաշնակիցներ են:

«Միակ «մեսիջը», որ կա մեր կողմից, այն է, որ ՌԴ-ն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են, մենք եղբայրական ժողովուրդներ ենք», - եզրափակեց նա:

Հայաստանի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն ապրիլի 21-ին ՌԴ իրավապահների կողմից ձերբակալվել էր: Իրավապահները նրան հայտնաբերել էին ՌԴ Կարելիայի Հանրապետությունում: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ՌԴ դատարանը բավարարել է ՌԴ դատախազության միջնորդությունը Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ՝ նրան Հայաստան արտահանձնելու հարցը քննարկելու նպատակով: Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, ով հայտնի է օֆշորային սկանդալով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահելիր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: 2019թ. ապրիլի13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Միհրան Պողոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]