Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եղանակի քմահաճույքները. ձյուն Է եկել Վրաստանի արեւելքում

Եղանակի քմահաճույքները. ձյուն Է եկել Վրաստանի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ձյուն Է տեղացել Վրաստանի Տուշեթի (Կախեթի տարածաշրջան) Աբանոյի լեռնանցքում, իսկ օդի ջերմաստիճանն իջել Է մինչեւ մինուս երկու աստիճան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Տուշեթի ազգային բնայգում:

Տուշեթը հարեւան տարածաշրջանների հետ կապող միակ ճանապարհն անցնում Է Աբանոյի լեռնանցքով եւ գտնվում Է ծովի մակերեւույթից 2850 մետր բարձրության վրա: Ձնահյուսի եւ ձյան առատ տեղումների վտանգի պատճառով այդ ճանապարհը հոկտեմբերին փակվում Է: Այն բացվում Է միայն մայիսին: Ինչպես հայտնել Է Շրջակա միջավայրի գործակալության երկարաժամկետ կանխատեսման բաժնի ղեկավար Խաթունա Կոկոսաձեն, վաղվանից Տուշեթում եղանակն աստիճանաբար կսկսի բարելավվել, իսկ սեպտեմբերի 12-ի այն կպարզվի: Այս սեզոնում Վրաստանում առաջին ձյունը եկել Է օգոստոսի 25-ին Կազբեկում (Մցխեթ-Մթիանեթի տարածարջան)՝ վրաց-ռուսական սահմանից ոչ հեռու:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]