Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Սեպտեմբեր

Իրանը պատրաստ Է շարունակել ԳՀՀԾ-ի գծով պարտավորությունների կրճատումը. Ռոուհանի


ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը հետագայում Էլ կկրճատի միջուկային գործարքով ստանձնած պարտավորությունները, եթե անհրաժեշտ լինի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին երկրի կառավարության նիստում:

«Եթե անհրաժեշտ լինի, ապագայում մենք կձեռնարկենք միջուկային պարտավորությունների կրճատմանն ուղղված նաեւ այլ քայլեր»,- ասել Է Ռոուհանին, որի խոսքը մեջբերված Է նրա պաշտոնական կայքում: Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել Է, որ Համաձայնագրի եվրոպական մասնակիցները պետք Է ջանքեր գործադրեն՝ փրկելու Իրանի հետ միջուկային գործարքը, որովհետեւ նրանք չեն կատարել պարտավորությունների իրենց մասը համաձայնագրի շրջանակում:

Սեպտեմբերի 6-ին Իրանը հայտարարել Է միջուկային գործարքի շրջանակում պարտավորությունների կրճատման ուղղությամբ երկրի՝ թվով երրորդ միջոցառումների մասին՝ որպես պատասխան միջոց ավելի քան մեկ տարի առաջ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուն եւ, ինչպես հայտարարում են Թեհրանում, համաձայնագրին գործարքի եվրոպական մասնակիցների հանձնառության բացակայության:

Ավելի վաղ Թեհրանը որոշել Է սեպտեմբերի 6-ից իրեն չկաշկանդել միջուկային գործարքով նախատեսված այն սահմանափակումներով, որոնք վերաբերում են միջուկային տեխնոլոգիաների ոլորտի հետազոտություններին ու մշակումներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ