Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանական ծառայությունները ռեկորդային թվով միգրանտների են բռնել երկրի ափերի մոտ

Բրիտանական ծառայությունները ռեկորդային թվով միգրանտների են բռնել երկրի ափերի մոտ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական ծառայությունները սեպտեմբերի 10-ին 80-ից ավելի միգրանտների են բռնել, որոնք փորձում Էին նավակներով Լա-Մանշի նեղուցով հասնել Միացյալ Թագավորության ափեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Telegraph թերթը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարությանը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ընդհանուր առմամբ մեկ օրում մաքսային ծառայությունները բռնել են 86 միգրանտի, ինչը ռեկորդային ցուցանիշ Է: ՆԳ նախարարության տվյալներով՝ ութ երկրի՝ Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի, Ֆիլիպինների, Վիետնամի եւ Եթովպիայի, քաղաքացիներ վեց նավակով փորձել են անցնել Լա-Մանշը:

Ընդ որում երկու խումբ միգրանտների հաջողվել Է ափ իջնել Արեւելյան Սասեքսի կոմսության շրջանում: Telegraph-ի տվյալներով՝ ընդամենը տարեսկզբից ծովով Մեծ Բրիտանիայի տարածք Է ժամանել 1256 մարդ: Անօրինական միգրանտները հաճախ բոլոր հնարավորություններն օգտագործում են՝ հատելու Լա-Մանշի նեղուցը եւ հայտնվելու Մեծ Բրիտանիայում, որտեղ նրանց գրավում Է սոցիալական ծրագիրը, փախստականի կարգավիճակ եւ ֆինանսական նպաստ ստանալու հնարավորությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]