Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վահագն Մելիքյանի հանդիպումը ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրենի հետ

Վահագն Մելիքյանի հանդիպումը ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր 
վարչության տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող  ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը սեպտեմբերի 9-ին հանդիպում ունեցավ ԳԴՀ ԱԳՆ Կենտրոնական գլխավոր վարչության տնօրեն Մարիա Մարգարետե Գոսսեի (Maria Margarete Gosse) հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, երկուստեք արժևորվեց Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր հարթակներում հարաբերությունների զարգացման բարձր մակարդակը: Զրուցակիցներն ընդգծեցին, որ առկա է երկկողմ փոխշահավետ համագործակցության դեռևս չիրացված ներուժ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ փոխգործակցության զարգացման դրական դինամիկան լինելու է շարունակական:

Զրուցակիցները մանրակրկիտ քննարկեցին անձնակազմի կառավարման, բյուջետային, կրթական ոլորտներում ՀՀ և ԳԴՀ ԱԳ նախարարություններում իրականացվող, այդ թվում` երիտասարդ դիվանագետների վերապատրաստման գործընթացները։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ապահովելու երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ոլորտային երկխոսության շարունակականությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]